Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $72,7 մլն

10.03.2014 11:31
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $72,7 մլն

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 3–7–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 72,7 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 413,43 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 4,4 մլն եվրո և ավելի քան 696,3 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 567,55 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,32 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 109,4 մլն դոլար, 12,2 մլն եվրո և մոտ 136,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 414,69 դրամ, 571,99 դրամ և 11,49 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի փետրվարի 24–ից մարտի 2–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  39,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 61,1 մլն դոլար ($1 – 414,54 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև