ԱԽՏ բորսաները բացվել են նվազմամբ Ճապոնիայի ՀՆԱ–ի տվյալների ֆոնին

10.03.2014 12:04
ԱԽՏ բորսաները բացվել են նվազմամբ Ճապոնիայի ՀՆԱ–ի տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` մարտի 10–ի, առուվաճառքը բացել են նվազմամբ Ճապոնիայի 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի ՀՆԱ–ի` դեպի նվազում վերանայման լուրերի ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները` հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Տոկիոյի բորսան երկուշաբթի առևտրային նստաշրջանը բացել է նվազմամբ, Nikkei 225–ի ցուցիչը առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,34 տոկոսով` հասնելով 15221,51 կետի։ Հարավկորեական KOSPI–ն ևս բացվել է նվազմամբ, այն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,14 տոկոսով` հասնելով 1966,68 կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը ևս առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 34,2 կետով` կազմելով 5438,7 կետ։
Երկուշաբթի Ճապոնիայի կառավարությունը դեպի նվազում է վերանայել 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում երկրի տնտեսության աճի մասին տվյալները։ Ըստ նոր տվյալների` հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ճապոնական տնտեսությունն աճել է 0,2 տոկոսով, տարեկան կտրվածքում` 1,5 տոկոսով։

Նախորդ ամիս ներկայացված նախնական տվյալները չորրորդ եռամսյակում գրանցել էին երկրի տնտեսության 0,3 տոկոսանոց աճ, տարվա ընթացքում` 1,6 տոկոսանոց աճ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև