ՎՏԲ-Հայաստան Բանկը լիովին վերականգնել է քարտերի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքը

10.03.2014 12:22
ՎՏԲ-Հայաստան Բանկը լիովին վերականգնել է քարտերի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնը մարտի 7-ին ամբողջությամբ վերականգնվել է և լիարժեք գործարկվում է, հաղորդվում է բանկի պաշտոնական կայքում։

Քարտային հաշիվների գործարքները, այդ թվում նաև թոշակների և աշխատավարձերի վճարումը իրականացվում է բնականոն ընթացքով:

Մարտի 4-ին ՎՏԲ Հայաստան բանկի քարտերի պրոցեսինգային կենտրոնում տեղի էին ունեցել տեխնիկական խափանումներ։

«Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհանգստությունների համար»,  նշված է հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև