Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 10–ին աճել է 0,07 տոկոսով և կազմել 414.78 դրամ

10.03.2014 17:05
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 10–ին աճել է 0,07 տոկոսով և կազմել 414.78 դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 10–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մարտի 7–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,07 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414.78 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 5,1 մլն դոլարի (շուրջ  2,1 մլրդ դրամ) 33 գործարք: Միաժամանակ մարտի 10–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև