Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 0,9%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 433,5 դրամ

11.03.2014 12:49
Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 0,9%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 433,5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0,9 տոկոսով կամ 146,33 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 433,5 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 862,53  (0,9 տոկոսի կամ 159,05 դրամի աճ)։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 260,87 դրամ (3,68 դրամ նվազում), բացթողնման գին` 283,55 դրամ (4 դրամ նվազում), պլատին` գնման գին` 17 981,92 դրամ (417,59 դրամի աճ), բացթողնման գինը` 19 545,56 դրամ (453,9 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 370,43 դրամ (339,31 դրամի աճ), բացթողնման գինը` 10 185,25 դրամ (368,81 դրամի աճ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև