Համաշխարհային բանկը 3 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

11.03.2014 12:52
Համաշխարհային բանկը 3 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը 2014 թվականին մինչև 3 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային, որից 2 մլրդ դոլարը` արդեն գոյություն ունեցող նախագծերի շրջանակում, գրված է կազմակերպության պաշտոնական կայքում։ 3 մլրդ դոլարից մեկ միլիարդը երկիրը կստանա, եթե կառավարությունը համաձայնի տնտեսական բարեփոխումներ կատարել։

Ավելի վաղ ԱՄՀ ներկայացուցիչ Ռեզա Մոգադամը հայտնել էր, որ հիմնադրամը պատրաստ է Ուկրաինային 15 մլրդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ տրամադրել։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ 2 մլրդ դոլարը երկիրը կստանա մոտ ժամանակներում, հաղորդում է РБК–ն։

Ուրկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ–ն և Եվրամիությունը` Վաշինգտոնը խոստացել է Կևին հատկացնել 1 մլրդ դոլար, Բրյուսելը` 11 մլրդ եվրո ($15 մլրդ)։

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունն առաջիկա երկու տարում երկրի տնտեսության համար անհրաժեշտ օգնության չափը գնահատում է 35 մլրդ դոլար։

2013 թվականի վերջին 15 մլրդ դոլարի ուկրաինական պետպարտատոմսեր գնելու պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանը։ Առաջին տրանշը ($3 մլրդ) Ուկրաինային տրամադրվել էր դեկտեմբերին։ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ դադարեցնում է օգնությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև