ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2014թ.–ի մարտի 1–ի դրությամբ 78004.4 մլն դրամ է կազմել

11.03.2014 18:30
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2014թ.–ի մարտի 1–ի դրությամբ 78004.4 մլն դրամ է կազմել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մարտի. /ԱՌԿԱ/.  Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2014թ.–ի մարտի 1–ի դրությամբ, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 1,6 տոկոսով և կազմել 78004.4.9 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ անկումը կազմել 19,7 տոկոս։

Ընդհանուր վարկային պորտֆելում 55,1 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 1 տոկոս։

2014թ.–ի մարտի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 55097.4 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 21,8 տոկոսով։

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, ավանդների 75 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 17,1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7,9 տոկոսը` նպատակային ավանդները։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև