Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for March 12th, 2014

    Արտերկրում ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2014թ.–ի հունվարին աճել է 44,7%–ով` կազմելով 6,3 մլրդ դրամ

    Wednesday, March 12th, 2014

    Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2014թ.–ի մարտին կազմել է ավելի քան 6,3 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 44,7 տոկոսով, տեղեկացվում է 2014թ.–ի հունվարի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 12–ին չի փոխվել և կազմել է 1 դոլարի դիմաց 414,80 դրամ

    Wednesday, March 12th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 12–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մարտի 11–ի ցուցանիշի համեմատ, էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել է 414,8 0 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ավելացել է 0,04 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 414,94 դրամ

    Wednesday, March 12th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 12–ի արդյունքներով, մարտի 11–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,04 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,94 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը

    Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի հունվարին 5.55% է կազմել

    Wednesday, March 12th, 2014

    Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի հունվարին կազմել է 5.55 տոկոս, ինչը 1.54 տ.կ.–ով ավելի է 2013 թվականի դեկտեմբերից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները 2014 թ. հունվարին կազմել են 1 727.9 մլրդ դրամ` կրճատվելով 09%–ով

    Wednesday, March 12th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2014 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, կրճատվել են 0.9 տոկոսով և կազմել մոտ 1 727.9 մլրդ դրամ, ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

    Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2002թ-ից սկսած մոտ 102 հազար VISA միջազգային վճարային քարտ է թողարկել

    Wednesday, March 12th, 2014

    Սկսած 2002թ-ից` Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը թողարկել է մոտ 102 հազար VISA միջազգային վճարային քարտ: Այդ մասին հայտարարեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

    Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտները հունվարին աճել են 19.6%–ով` մինչև 99.6 մլն դոլար

    Wednesday, March 12th, 2014

    Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2014 թ.-ի հունվարին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 99.6 մլն դոլարի միջոց։ Այդ ցուցանիշը 19.6 տոկոսով ավելի է 2013թ.–ի հունվարի համեմատ։ Հաղորդվում է ԿԲ ամենամսյա տեղեկատուում։

    Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հունվարին աճել են 0,3 տոկոսով` հասնելով 275 մլրդ դրամի

    Wednesday, March 12th, 2014

    Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2014թ.–ի հունվարին կազմել են 275 մլրդ դրամ` 2013 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 0,3 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրում։

    Իենը դոլարի նկատմամբ թանկացել է Չինաստանի տնտեսության համար մտավախությունների ֆոնին

    Wednesday, March 12th, 2014

    Իենի փոխարժեքը դոլարի նկատմամբ երեքշաբթի օրվա առուվաճառքի արդյունքներով աճել է` Չինաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, որոնք մեծացրել են հուսալի ակտիվների պահանջարկը, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։