Իենը դոլարի նկատմամբ թանկացել է Չինաստանի տնտեսության համար մտավախությունների ֆոնին

12.03.2014 10:36
Իենը դոլարի նկատմամբ թանկացել է Չինաստանի տնտեսության համար մտավախությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Իենի փոխարժեքը դոլարի նկատմամբ երեքշաբթի օրվա առուվաճառքի արդյունքներով աճել է` Չինաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, որոնք մեծացրել են հուսալի ակտիվների պահանջարկը, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է Փրայմը։

Նստաշրջանի ավարտին իենի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է մինչև 103.1 իեն` երկուշաբթի դոլարի դիմաց 103.28 իենի դիմաց։ Դոլարը կազմում էր 1.3860 դոլար եվրոյի դիմաց մեկ օր առաջ գրանցված 1.3877 դոլարի դիմաց։ Դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) ոչ զգալի աճ է ցույց տվել` մինչև 79.79 կետ` 79.76 կետից։

Հանգստյան օրերին Չինաստանում հրապարակված մակրովիճակագրությունը երկրի տնտեսական աճի դանդաղման տեմպերի նոր հատկանիշներ է ցույց տվել։ ՉԺՀ–ից արտահանման ծավալը փետրվարին կրճատվել է տարեկան արտահայտությամբ 18.1 տոկոսով և կազմել է 114.1 միլիարդ դոլար։ Փետրվարին ներկրումն աճել է 10.1 տոկոսով և հասել 137.1 միլիարդ դոլարի։ Ընդհանուր առմամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թվականի փետրվարին կազմել է 251.2 միլիարդ դոլար` 2013 թվականի փետրվարի համեմատ կրճատվելով 4.8 տոկոսով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև