Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2002թ-ից սկսած մոտ 102 հազար VISA միջազգային վճարային քարտ է թողարկել

12.03.2014 13:44
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2002թ-ից սկսած մոտ 102 հազար VISA միջազգային վճարային քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Սկսած 2002թ-ից` Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը թողարկել է մոտ 102 հազար VISA միջազգային վճարային քարտ: Այդ մասին հայտարարեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

«Միայն 2013թ. ընթացքում թողարկված VISA քարտերի քանակը կազմել է 12000, Բանկի քարտերով այլ բանկերի առևտրային կետերում իրականացված շրջանառության աճը 2012թ. համեմատ կազմել է 25%, իսկ Բանկի առևտրային կետերում` 23%»,- Խաչատրյանի խոսքերը մեջբերեցին բանկի լրատվական ծառայությունից։

Նրա խոսքերով` 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործում է 78 բանկոմատ, 39 կանխիկացման կետ, 249 առևտրային տերմինալ, ինչպես նաև 26 վիրտուալ տերմինալ:

Նա նշեց նաև, որ 2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն շարունակելու է ակտիվ համագործակցել VISA  միջազգային համակարգի հետ:

«Այսօր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը քարտային բիզնեսում»,- նշված հաղորդագրությունում:

Բանկի հաճախորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաներից և ծառայություններից։

Մասնավորապես, բանկի հաճախորդներին հասանելի է «e-bank» համակարգի միջոցով բանկային և քարտային հաշիվների հեռակա հասանելությունը (հաճախորդների հեռակա սպասարկման համակարգ), բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների ընդունումը։

Հասանելի է նաև «Տելեքարդ» ծառայության տրամադրումը, որը հնարավորություն է տալիս SMS-հաղորդագրությունների միջոցով ստանալ տեղեկատվություն քարտով իրականացված գործարքների, քարտային հաշվի մնացորդների, վերջին հինգ գործարքների, քարտի կարգավիճակի փոփոխության, օրական սահմանաչափի հաստատման կամ փոփոխության վերաբերյալ։

Իրականացվում են նաև «քարտից քարտ» փոխանցումներ, որոնք հնարավորություն են տալիս օրվա ցանկացած պահի կատարել արագ դրամական փոխանցումներ Հայաստանի և Ռուսաստանի միջև` ԳՊԲ (ԲԲԸ) և Առէկսիմբանկի բանկոմատների միջոցով։

Միաժամանակ բանկը իրականացնում է դրամական փոխանցումների վճարում` քարտային հաշվին փոխանցելու միջոցով,  «ինտերնետ-էքվայրինգ» ծառայությունը, որը Visa և MasterCard քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից արագ և հեշտությամբ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` ցանկացած օնլայն-խանութում:

Հիշեցնենք, որ Առէկսիմբանկը հանդիսանում է միջազգային VISA, MasterCard և ARCA լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ: Բանկը թողարկում է VISA Electron, VISA Classic, VISA Gold, VISA Business, Maestro, MasterCard Standard և MasterCard Gold տիպի քարտեր, ինչպես նաև ARCA համակարգի երկու պրոդուկտ`Сlassic և ARCA-կենսաթոշակային քարտեր:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև