ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները 2014 թ. հունվարին կազմել են 1 727.9 մլրդ դրամ` կրճատվելով 09%–ով

12.03.2014 14:23
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները 2014 թ. հունվարին կազմել են 1 727.9 մլրդ դրամ` կրճատվելով 09%–ով

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2014 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, կրճատվել են 0.9 տոկոսով և կազմել մոտ 1 727.9 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հունվարին, դեկտեմբերի համեմատ, կրճատվել են  1.5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 657.1 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով նույն ցուցանիշը կրճատվել է 0.5 տոկոսով և կազմել է ավելի քան 1070 մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական ոլորտին` 22.1 տոկոս (դեկտեմբերի համեմատ աճը` 1.2 տոկոս)։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը հունվարի վերջին կազմել են շուրջ 370.1 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը՝ 21.5 տոկոս մասնաբաժնով, որտեղ բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են մոտ 359.2 մլրդ դրամ (դեկտեմբերի ցուցանիշի համեմատ անկումը` 1.6 տոկոս)։
Այնուհետև առևտրի վարկավորումն է 20.3 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 3.7 տոկոսով և կազմել է մոտ 339.1 մլրդ դրամ։

2014 թ.-ի հունվարի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 – 414.90 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև