Արտերկրում ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2014թ.–ի հունվարին աճել է 44,7%–ով` կազմելով 6,3 մլրդ դրամ

12.03.2014 17:55
Արտերկրում ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2014թ.–ի հունվարին աճել է 44,7%–ով` կազմելով 6,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2014թ.–ի մարտին կազմել է ավելի քան 6,3  մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 44,7 տոկոսով, տեղեկացվում է 2014թ.–ի հունվարի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Գործարքների քանակը կազմել է մոտ 106,3  հազար (ամսական աճը`29%)։

Միաժամանակ քարտերի օգնությամբ իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 4,8  մլրդ դրամ, ինչը 54,6 տոկոսով ավել է 2013 թ.–ի դեկտեմբերի ցուցանիշի համեմատ։

Պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված կանխիկացման ծավալը  հունվարին կազմել է 1,53 մլրդ դրամ (2013 թ.–ի դեկտեմբերին` 1,27 մլրդ դրամ, 20,7 տոկոսի աճ)։

Այս տարվա հունվարի վերջի դրությամբ, հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում են իրականացրել Հայաստանի տարածքում գործող  21 առևտրային բանկեր։ Միաժամանակ 19 առևտրային բանկերը մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգին ($1 –ը` 414,94 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև