ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հունվարի վերջին գերազանցել է 142,1 մլրդ դրամը

13.03.2014 15:33
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը հունվարի վերջին գերազանցել է 142,1 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2014թ.-ի հունվարի վերջին կազմել է մոտ 142,1 մլրդ դրամ՝ դեկտեմբերի համեմատ ավելանալով 0,7 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Տվյալների համաձայն, տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 66,8 մլրդ դրամ` դեկտեմբերի համեմատ նվազելով 1,2 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 75,3 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ նվազելով 0,3 տոկոսով։

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 8,1 տոկոս։

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը 2014 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է շուրջ 1 748,3 մլրդ դրամ` դեկտեմբերի համեմատ նվազելով 0,8 տոկոսով:

2014թ.-ի հունվարի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 414,94 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև