«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» աշխատողների թիվը 2013թ. աճել է 6,5%-ով` տարեվերջին հասնելով 487 մարդու

13.03.2014 16:34
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» աշխատողների թիվը 2013թ. աճել է 6,5%-ով` տարեվերջին հասնելով 487 մարդու

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» աշխատողների թիվը 2013թ. աճել է 6,5%-ով` տարեվերջին հասնելով 487 մարդու, հաղորդում է բանկ մամուլի ծառայությունը։

Տարեվերջի դրությամբ Բանկում աշխատում էր թվով 487 աշխատակից (-ը և 272-ը`), ընդ որում` անձնակազմի թվաքանակը 2013 թվականում աճել է 6,5%-ով:

Ընդ որում, գլխամասային գրասենյակում կա 215, մասնաճյուղերում` 272 աշխատակից։

2013թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կադրային քաղաքականությունն ուղղված է եղել անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացմանն ու արդյունավետ աշխատանքի համար բարենպաստ պայմանների ապահովմանը:

«Բանկում ամեն տարի անցկացվում է անձնակազմի կանոնավոր գնահատում, որը թույլ է տալիս գնահատել աշխատակցի կատարած աշխատանքը և որոշել նրա գիտելիքների զարգացման աստիճանը»,- նշված է հաղորդագրությունում։
2013թ. կանոնավոր գնահատման արդյունքներով 20 աշխատակից ստացել են պաշտոնի առաջխաղացում և 119 աշխատակից` պաշտոնային դրույքաչափի բարձրացում:

2013թ. ընթացքում Բանկը պարբերաբար կազմակերպել է սեմինարներ` ուղղված աշխատակիցների վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանը: Արտաքին կազմակերպություններում անցկացված վերապատրաստումների թիվը կազմել է 108, որից 96` Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացածը` արտերկրում:

Հատուկ ուշադրություն է դարձվել Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վերապատրաստմանը` ISO 9001:2008 Որակի կառավարման համակարգի միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև Բանկի բոլոր մասնաճյուղերի աշխատակիցների վերապատրաստմանը` ISO 27001:2005 Տեղեկատվական անվտանգության ստանդարտներին համապատասխան:

Բացի այդ, ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար մասնագետների կողմից անցկացվել է 18 կենտրոնացված սեմինար` նվիրված Բանկում գործող ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին: Յուրաքանչյուր աշխատակցի համար մշակվել են զարգացման անհատական ծրագրեր, որոնք ներառում են 2014 թվականի համար առաջադրված նպատակներն ու խնդիրները:

«Այս ամենը հնարավորություն է տալիս էապես բարձրացնել Առէկսիմբանկի աշխատակիցների որակավորումն ու մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես և հաճախորդների սպասարկման որակը»,- նշել են մամուլի ծառայությունից։

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար։ 2007 թվականին Բանկը «Գազպրոմբանկ» ԲԲԸ խոշորագույն ռուսական բանկի դուստր կառույց է։ Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001: 2008 միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը։ Բանկն ունի 16 մասնաճյուղ, այդ թվում` ինը` Հայաստանի մարզերում և յոթը` Երևանում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև