Ոսկին մի փոքր թանկացել է ԱՄՆ–ում ֆոնդային ցուցիչների նվազման ֆոնին

14.03.2014 11:36
Ոսկին մի փոքր թանկացել է ԱՄՆ–ում ֆոնդային ցուցիչների նվազման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ոսկու գինն աննշան աճել է հինգշաբթի Ուոլ Սթրիթի ֆոնդային ցուցիչների նվազման ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Առևտրային նստաշրջանի փակման ժամանակ ոսկու ապրիլյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայում թանկացավ 1,9 դոլարով կամ 0,1 տոկոսով` տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1372,4 դոլարի։

«Ֆոնդային շուկաների նվազումը հրահրում է ներդրողների փախուստին դեպի թանկարժեք մետաղների «ապահով նավահանգիստ»։ Ոսկու գինն աճում է բարձր փոփոխականության և բաժնետոմսերի շուկայի նվազման ժամանակ», – կարծում է Libertas Wealth Management Group–ի նախագահ Ադամ Կոոսը (Adam Koos), ում խոսքերը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

Հինգշաբթի ներդրողներն ուշադրություն դարձրեցին ՉԺՀ–ի պաշտոնական վիճակագրության վրա, որը ցույց տվեց, որ արդյունաբերական արտադրության աճը հունվար–փետրվարին կազմել է 8,6 տոկոս` 9,5 տոկոսանոց կանխատեսման դեպքում, վաճառքներն ավելացել են 11,8 տոկոսով` 13,5 տոկոսանոց սպասումների դեպքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև