ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հունվարի վերջին կազմել է 1 552,7 դրամ` կրճատվելով 3,7%

14.03.2014 13:30
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հունվարի վերջին կազմել է 1 552,7 դրամ` կրճատվելով 3,7%

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հունվարի վերջին, 2013թ. դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 3,7 տոկոսով և կազմել մոտ 1 552,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:

Միաժամանակ ռեզիդենտների ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 140 մլրդ դրամ (մեկ ամսում` 0,8% անկում), իսկ ոչ ռեզիդենտների` 412,8 մլրդ դրամ (մոտ 11% անկում)։

Տվյալների համաձայն` ռեզիդենտների դրամային ավանդների ծավալն ընթացիկ տարվա հունվարին, 2013թ.-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 2,1%– ով և կազմել շուրջ 450,5 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով տրամադրված ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 0,1 տոկոսով և կազմել են ավելի քան 689,6 մլրդ դրամ:

2014թ.-ի հունվարին Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 414,97 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև