Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for March 17th, 2014

    IFC-ն աջակցում է Յունիբանկին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագիրն ընդլայնելու գործում

    Monday, March 17th, 2014

    Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կաջակցի «Յունիբանկ» ՓԲԸ-ին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնման, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման, առևտրի խթանման և հավելյալ աշխատատեղերի ստեղծման գործընթացներում, հայտնում են IFC–ի մամուլի ծառայությունից:

    Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 1,4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 663,16 դրամ

    Monday, March 17th, 2014

    Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1,4 տոկոսով կամ 229,63 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 663,16դրամ։

    Հայաստանում մարտի 17–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 1 դոլարի դիմաց 415,15 դրամ է կազմել

    Monday, March 17th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 17–ի արդյունքում կատարված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մարտի 14-ի համեմատ ավելացել է 0,08%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 415,15 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ավելացել է 0,40 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 414,96 դրամ

    Monday, March 17th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 17–ի արդյունքներով, մարտի 14–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,40 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 414,96 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Ռուսական ռուբլին դարձել է Ղրիմի պաշտոնական արժույթը

    Monday, March 17th, 2014

    Ռուսական ռուբլին Ղրիմի պաշտոնական արժույթն է դարձել, ուկրաինական գրիվնան նույն կարգավիճակն ունի մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, հայտնում է Փրայմը` հղում անելով հանրապետության խորհրդարանին։

    Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 500 մլն. դրամ ծավալով պետական կարճաժամկետ պարտատոմսեր

    Monday, March 17th, 2014

    Հայաստանի Կենտրոնական բանկը մարտի 17-ին տեղաբաշխել է 500 մլն. դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր։

    ՀՀ ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա բորսայում վաճառել է 16,37 մլն դոլար

    Monday, March 17th, 2014

    ՀՀ ԿԲ–ն մարտի 10–16–ը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում վաճառել է 16,37 մլն դրամ` մարտի 3–9–ը վաճառած 34,95 մլն դոլարի համեմատ, հաղորդվում է կարգավորիչի կայքում։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է $24,2 մլն

    Monday, March 17th, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի մարտի 10-14-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ $24,2 մլն` մարտի 3–7-ն ընկած ժամանակահատվածում գրանցված $38,5 միլիոնի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան $75 մլն

    Monday, March 17th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 10–14–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 75 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 414,14 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։