ՀՀ ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա բորսայում վաճառել է 16,37 մլն դոլար

17.03.2014 12:13
ՀՀ ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա բորսայում վաճառել է 16,37 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն մարտի 10–16–ը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում վաճառել է 16,37 մլն դրամ` մարտի 3–9–ը վաճառած 34,95 մլն դոլարի համեմատ, հաղորդվում է կարգավորիչի կայքում։
Հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքներն իրականացվել են 1 դոլարի դիմաց 414,80 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 10–14–ը ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 24,2 մլն դոլար։

Հարկ է նշել, որ ԿԲ–ն տարեսկզբից պարբերաբար միջամտություններ է իրականացրել երկրի արժութային շուկայում։ Մասնավորապես, փետրվարի սկզբից մինչ օրս ազդեցությունը կրում էր ամենշաբաթյա բնույթ, այդ ընթացքում կարգավորիչը արժութային շուկայում վաճառել է 112,85 մլն դոլար։

Ըստ տվյալների` տարեսկզբից հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 2 տոկոսով` մարտի 14–ին մեկ դոլարի դիմաց կազմելով 414,56 դրամ ($1 – 414,56 դրամ)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև