Ռուսական ռուբլին դարձել է Ղրիմի պաշտոնական արժույթը

17.03.2014 15:34
Ռուսական ռուբլին դարձել է Ղրիմի պաշտոնական արժույթը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական ռուբլին Ղրիմի պաշտոնական արժույթն է դարձել, ուկրաինական գրիվնան նույն կարգավիճակն ունի մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, հայտնում է Փրայմը` հղում անելով հանրապետության խորհրդարանին։

«Ղրիմի Հանրապետության պաշտոնական դրամական միավորը ռուսական ռուբլին է, մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, 48-րդ հոդվածի համաձայն, պաշտոնական արժույթ կհանդիսանա նաև ուկրաինական գրիվնան»,– ասվում է Ղրիմի խորհրդարանի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը երկուշաբթի հրապարակվել է պաշտոնական կայքում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև