Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 1,4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 663,16 դրամ

17.03.2014 17:54
Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 1,4%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 663,16  դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1,4 տոկոսով կամ 229,63 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 663,16դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 18112,13  դրամ (1,4 տոկոսի կամ 249,6 դրամի աճ)։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 259,35 դրամ (1,52 դրամ նվազում), բացթողնման գին` 281,9 դրամ (1,65  դրամ նվազում), պլատին` գնման գին` 18078,13 դրամ (96,21 դրամի աճ), բացթողնման գինը` 19650,14 դրամ (104,58 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9496,74 դրամ (126,31 դրամի աճ), բացթողնման գինը` 10322,54 դրամ (137,29 դրամի աճ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև