ԿԲ–ն հետ է կանչել «Միգոմ» ՈԱԿ–ի և երեք բանկերի արտոնագրերը

18.03.2014 13:10
ԿԲ–ն հետ է կանչել «Միգոմ» ՈԱԿ–ի և երեք բանկերի արտոնագրերը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկը հետ է կանչել դրամական փոխանցումների խոշորագույն ռուսական օպերատորների` «Միգոմ» ՈԱԿ ՓԲԸ–ի (Migom վճարային համակարգ) բանկային գործառնությունների իրականացման արտոնագիրը։ Բացի այդ, ԿԲ–ն զրկել է արտոնագրից «Ստրոյկրեդիտ»–ին, Ռուսաստանի հողային բանկին և «Ս բանկ»–ին։

«Միգոմ» ՈԱԿ–ի նկատմամբ այդպիսի որոշում է ընդունվել բանկային գործունեությունը կարգավորող դաշնային օրենքները չկատարելու, ինչպես նաև նորմատիվ ակտերի չկատարելու կապակցությամբ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է РБК–ն։

Բացի այդ, վարկային կազմակերպությունը բախվել է 2 տոկոսից ցածր կապիտալի բավարարության հետ, Ռուսաստանի բանկի կողմից պետական գրանցման ամսաթվին սահմանած կանոնադիր կապիտալի նվազագույն արժեքից ցածր չափի սեփական միջոցների (կապիտալի) նվազման և դրամական պարտավորություններով վարկատուների պահանջները բավարարելու անկարողության հետ։

«Միգոմ» ՈԱԿ ՓԲԸ–ն փաստորեն դադարեցրել է գործունեությունը և չի ապահովել վարկատուների առջև պարտավորությունների ժամանակին կատարելը։ Բացի այդ, «Միգոմ» ՈԱԿ ՓԲԸ–ն չի ստեղծել հնարավոր կորուստների համապատասխան պահուստներ ԿԲ–ում «Եվրոստատ»–ի զգալի դրամական միջոցների տեղաբաշխման հետ կապված ընդունված ռիսկերին համարժեք։ Նշենք, որ «Եվրոստատից» Ռուսաստանի բանկի` 2014 թվականի փետրվարի 11–ի № ОД-143 հրամանով ետ է կանչվել բանկային գործառնությունների իրականացման արտոնագիրը»,– հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ասուլիսը։

Գերատեսչության հայտարարության համաձայն, ադեկվատ պահուստների ձևավորման մասին վերահսկիչ մարմնի պահանջների կատարումից հետո «Միգոմ» ՈԱԿ–ն ամբողջությամբ կորցրել է սեփական միջոցները (կապիտալ)։ Վարկային կազմակերպության ղեկավարությունն ու սեփականատերերը «դրա ֆինանսական առողջացման քայլեր չեն կատարել»։ «Միգոմ» ՈԱԿ–ն ակտիվների մեծությամբ 2014 թվականի մարտի 1–ի դրությամբ զբաղեցնում էր 830–րդ տեղը Ռուսաստանի բանկային համակարգում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև