Հունաստանը նորից տրանշ կստանա «եռյակից»

19.03.2014 14:09
Հունաստանը նորից տրանշ կստանա «եռյակից»

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հունաստանի կառավարությունը համաձայնագիր է կնքել միջազգային վարկատուների «եռյակի» հետ (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ (ԵԿԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)), հաղորդում է vestifinance.ru-ն` հղում անելով Financial Times-ին։

Պայմանագրի շրջանակներում երկիրը 10 մլրդ. եվրոյի տրանշ կստանա` առանց պետական ծախսերի կրճատման։
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասն այդ վեցամսյա բանակցություններն ամենաբարդը բնութագրեց սկսած 2010 թ.-ից, երբ երկիրը դիմեց օգնության համար։

Այդպիով` երկիրը կարող է 9,3 մլրդ, եվրոյի պարտքային վճարումներ կատարել, որոնց մեծ մասը ԵԿԲ-ինն է։
«Համաձայնագրի շրջանակներում նախապատրաստվում են զգալի փոփոխություններ, որոնք կնպաստեն տնտեսության ազատականացմանը, մրցունակության բարձրացմանը և գների նվազմանը», – նշել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը։

2013 թ. երկիրը բյուջեի 812 մլն. եվրոյի ավելցուկ գրանցեց (չհաշված պարտքի սպասսարկման ծախսերը), ինչը հաստատեցին «եռյակի» տեսուչները։

Ենթադրվում է, որ Հունաստանը ավելցուկի  մոտ 70%-ը կուղղի սոցիալական ծրագրերի իրականացմանը։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև