ԱՄՆ ԴՊՀ–ն ապրիլից կրճատում է ակտիվների հետգնումը` հասցնելով ամսական մինչև 55 մլրդ դոլարի

20.03.2014 11:45
ԱՄՆ ԴՊՀ–ն ապրիլից կրճատում է ակտիվների հետգնումը` հասցնելով ամսական մինչև 55 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի Բաց շուկաների կոմիտեն որոշել է ապրիլից կրճատել պետական պարտատոմսերի և հիփոթեքային թղթերի հետգնումը` նախորդ ամսվա 65 մլրդ դոլարից հասցնելով ամսական 55 միլիարդ դոլարի, ասվում է կարգավորիչի հայտարարության մեջ։

Բացի այդ, ԴՊՀ–ն հերթական նիստում տոկոսադրույքը պահպանել է ռեկորդային ցածր մակարդակում` տարեկան 0-0,25%։ Որոշումը լիովին համընկել է վերլուծաբանների կանխատեսումների հետ, գրում է Փրայմը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև