Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար–փետրվարին աճել է 2,4 տոկոսով

20.03.2014 13:53
Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար–փետրվարին աճել է 2,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014 թ.–ի հունվար–փետրվարին 2013 թ.–ի հունվար–փետրվարի համեմատ աճել է 2,4 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով` սպառողական գների աճը 2014 թ.–ի հունվար–փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5,1 տոկոս, իսկ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գներն ավելացել են 5,1 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 175,7 մլրդ դրամի (4,1 տոկոսի անկում) արդյունաբերական արտադրանք։

Միաժամանակ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 39,7 մլրդ դրամ (4,9 տոկոսի աճ), շինարարության ծավալը` 18,6 մլրդ դրամ (1,2 տոկոսի աճ), ներքին առևտրի շրջանառությունը` 277,5 մլրդ դրամ (4,4 տոկոսի աճ) և ծառայությունների ծավալը` 152,7 մլրդ դրամ (3,8 տոկոսի աճ)։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.–ի հունվար–փետրվարի արդյունքում կազմել է մոտ 819,3 մլն դոլար` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5,8 տոկոսով։

Ըստ բյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2014 թ.–ին նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում ($1– ը`415,16 դրամ)։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև