Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է 2014 թվականի ռեկորդային բյուջե` 95.8 տրլն իեն ծավալով

20.03.2014 16:55
Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է 2014 թվականի ռեկորդային բյուջե` 95.8 տրլն իեն ծավալով

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է 95.8 տրիլիոն իենի (939,2 միլիարդ դոլար) ռեկորդային բյուջե 2014 ֆինանսական տարվա համար, որը Ճապոնիայում սկսվում է ապրիլի 1–ին, հաղորդում է Փրայմը։

Սա ամենամեծ բյուջեն է երկրի ողջ պատմության ընթացքում, այն 3.3 տրիլիոն իենով (32,35 միլիարդ դոլար) ավելի է 2013 թվականի բյուջեից։ Փաստաթղթում դրված են բնակչության ծերացման պատճառով սոցապահովագրության ծախսեր 30.5 տրիլիոն իեն (գրեթե 300 միլիարդ դոլար) ծավալով, հասարակական աշխատանքների, կրթության և գիտության ծախսերը` 5.44 տրիլիոն իեն  (գրեթե 48 միլիարդ դոլար)։

Միաժամանակ բյուջեի ծախսերի մասի միայն կեսից մի փոքր ավելին կապահովվի ճապոնական կառավարության իրական եկամուտների հաշվին, որոնք, ինչպես ակնկալվում է, կկազմեն 50 տրլն եվրո (490,2 միլիարդ դոլար)։

Բյուջետային պակասուրդը կազմող չբավարարող մասը կֆինանսավորվի գլխավորապես պարտքային պետական պարտավորությունների թողարկման հաշվին։ Դրանց թողարկումը 2014 թվականին ծրագրված է 41.25 տրիլիոն իենի մակարդակում (404,4 միլիարդ դոլար)։Դա 1.6 տրիլիոն իենով ավելի է  (15,68 միլիարդ դոլարով) կամ 3.7 տոկոսով ավելի է, քան թողարկվել է ընթացիկ ֆինանսական տարում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև