«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի ավանդային պորտֆելն աճել է շուրջ 30 տոկոսով

21.03.2014 14:13
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի ավանդային պորտֆելն աճել է շուրջ 30 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ ավանդային պորտֆելը սույն թվականի մարտի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 33.1 մլրդ ՀՀ դրամ, որը 28.8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն անցած տարվա համեմատ ավելացել է 14.8%-ով` կազմելով շուրջ 27 մլրդ ՀՀ դրամ:

2014 թվականի հունվարից ներդնելով նոր «Դրամային» ավանդատեսակը, որն ավանդատուներին հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ, բանկը հունվար-մարտ ամիսներին գրանցել է աճ հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելում` շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Տվյալ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 56.6%-ով, որը վկայում է ավանդատուների կողմից Բանկի հանդեպ ունեցած վստահության ավելացման մասին:

««Անելիք Բանկ» ՓԲԸ–ն մշտապես կարևորել է համագործակցությունը հաճախորդների հետ նաև ավանդային պրոդուկտների մասով, իսկ մեր գրանցած արդյունքներն ապացուցում են, որ Բանկը վայելում է նրանց վստահությունը: Մեզ ուրախացնում է հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի դինամիկ աճը, որը ես գնահատում եմ որպես տարիների ընթացքում կատարված հետևողական աշխատանքի արդյունք»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի Վարչության նախագահի տեղակալ-Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև