Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $93,1 մլն

24.03.2014 11:25
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $93,1 մլն

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 17–21–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ  $93,1 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 414,28  դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել ավելի քան 5,7 մլն եվրո և մոտ 630,2 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 573,88 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,30 դրամ միջին կշռված փոխարժեքով

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 110,2 մլն դոլար, 10,2 մլն եվրո և 125,8  մլն ռուբլի` համապատասխանաբար 415,47 դրամ, 577,20 դրամ և 11,48 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի մարտի 10–16–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 50 մլն դոլար ($1 – 414,37 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև