ՀՀ ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա բորսայում վաճառել է 13,95 մլն դոլար

24.03.2014 13:05
ՀՀ ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա բորսայում վաճառել է 13,95 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն մարտի 17–26–ը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում վաճառել է 13,95 մլն դրամ` մեկ շաբաթ առաջվա 16,37 մլն դոլարի համեմատ, հաղորդվում է կարգավորիչի կայքում։

Հաշվետու ժամանակահատվածում արժութային առուվաճառքներն իրականացվել են 1 դոլարի դիմաց 415,33 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Հարկ է նշել, որ ԿԲ–ն տարեսկզբից պարբերաբար միջամտություններ է իրականացրել երկրի արժութային շուկայում։ Մասնավորապես, փետրվարի սկզբից մինչ օրս ազդեցությունը կրում էր ամենշաբաթյա բնույթ, այդ ընթացքում կարգավորիչը արժութային շուկայում վաճառել է 126,8 մլն դոլար։

Ընդ որում, անցած շաբաթ դրամը դանդաղեցրել է արժեզրկման տեմպերը։ Մասնավորապես, մարտի 19-ից մինչև 21-ը հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է, և եթե մարտի 18-ին այն կազմում էր 415,21 դրամ` 1 դոլարի դիմաց, ապա ուրբաթ` մարտի 21-ին, այն գրանցվեց 141,37 դրամ` 1 դոլարի համար։

Ըստ ԿԲ տվյալների` հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը տարեսկզբից աճել է 2%։ ($1 – 414,37 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև