Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 24–ին նվազել է 0,18%-ով և կազմել է 1 դոլարի դիմաց 413.62 դրամ

24.03.2014 17:31
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 24–ին նվազել է 0,18%-ով և կազմել է 1 դոլարի դիմաց 413.62 դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 24–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մարտի 21–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,18% և 1 դոլարի դիմաց կազմել է 413.62 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 2.2 մլն դոլարի (շուրջ 910 մլն դրամ) 14 գործարք:

Միաժամանակ մարտի 24–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Մարտի 24–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 414,28 դրամ, 1 եվրոն`570,63 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև