ԱՄՀ–ն կանխատեսում է, որ 2014 թ.–ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ 2%–ը

24.03.2014 19:26
ԱՄՀ–ն կանխատեսում է, որ 2014 թ.–ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ 2%–ը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում որ 2014 թ.–ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ 2%–ը, ինչը կարևոր խթան կլինի տնտեսական աճի համար, ասել է ԱՄՀ–ում հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

«Ակնկալում ենք, որ այս տարի ծախսերը կվերադառնան իրենց բնական տեմպ, և պակասուրդը զգալիորեն ավելի կլինի (քան նախորդ տարի)` գերազանցելով ՀՆԱ 2 տոկոսը, ինչը կարևոր խթան կլինի տնտեսական աճի համար»,– ավելացրել է Հորթոնը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Այս կապակցությամբ նա պարզաբանել է, որ 2013 թվականին բյուջեի պակասուրդը նվազագույն էր և հաշվեկշռված, ինչը, հիմնականում պայմանավորված էր որոշ մեծամասշտաբ ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս–Հարավ» մայրուղու շինարարության ծախսերի և գնումների գործընթացի իրավական նոր կարգավորման հետ, ինչի նպատակը գործընթացն ավելի հստակ և թափանցիկ դարձնելն է։

Ըստ նրա, այդ երկու գործոնի մասով էապես նվազել է 2013 թվականին բյուջեի պետական ծախսերի կատարումը Ֆինանսների նախարարությունում։

Հայաստանի ԱԺ–ն ընդունել է 2014 թվականի պետական բյուջեն նախորդ տարվա դեկտեմբերի 12–ին։ Հայաստանի` 2014 թվականի պետբյուջեի կոնսոլիդացված եկամուտները ծրագրվում են 1  տրլն 135 մլրդ դրամի, ծախսերը` 1 տրլն 245 մլրդ դրամի չափով։ Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2.3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը` 8.6 տոկոս։ ($1 – 414,54 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև