ՀԲ–ն Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրի

25.03.2014 13:51
ՀԲ–ն Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/.  Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:

Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:

Հայաստանը հետևողականորեն բարեփոխել է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, առաջնահերթյունների ներքո մասնավորապես կարևորելով արդյունավետությունն և հասցեականությունը: Ձեռնարկված քայլերը հետագա աջակցության կարիք ունեն, որը թույլ կտա հաղթահարել տևական և բարձր գործազրկությունը, վերացնել չքավորությունն ու մեղմացնել խոցելիությունը, որից առավել շատ տուժում են կանայք: Արձագանքելով այդ մարտահրավերներին Հայաստանը նախապատվությունը տվել է կենսաթոշակների, սոցիալական աջակցության, զբաղվածության և հաշմանդամության հավաստագրման գծով պատասխանատու չորս գործակալությունների գործառութային միասնականացման տարբերակին: Առաջին ՍՊԱԾ-ի շրջանակներում երկրի 19 բնակավայրերում իրականացվել է այդ ծառայությունները տրամադրող գործակալությունների համախմբումը ժամանակակից տեխնիկապես հագեցված, ինտեգրացված կառավարման տեղեկատվական համակարգով և անհատական գործերի կառավարման նոր ընթացակարգերով ապահովված ընդհանուր աշխատանքային տարածքներում:

Նոր ծրագրի ներքո մոդելը կիրականացվի ևս 37 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում: Նախատեսված գործողությունները, այդ թվում  շինարարական աշխատանքները, գրասենյակների կահավորումը, դրանք ՏՀՏ սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ համալրումը, վերապատրաստումները, աշխատատեղերում կատարվող ուղղորդումը, ինչպես նաև հանրության հետ ակտիվ կապերի պահպանումը, կապահովեն նոր կենտրոնների աշխատանքային արդյունավետությունը, շահառուների կարիքներին հարմարեցված բարձրակարգ ծառայությունների տրամադրումը:

«Համալիր սոցիալական ծառայությունների մոդելի և անհատական գործերի կառավարման նոր գործելակերպի որդեգրման շնորհիվ Հայաստանը արմատապես բարելավել է սոցիալական պաշտպանության ծառայությունների գործառույթըե, ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին: «Ծրագրի առաջնային շահառուները կլինեն սոցիալապես անբարենպաստ վիճակում հայտնված երեխաները, կանայք և տղամարդիկ, նաև տարեց մարդիկ, ովքեր առնչվում են խրթին կենցաղային խնդիրների հետ և որպես կանոն մեկուսացված են աշխատաշուկայիցե:

Ծրագրի շահառուների թվում են նաև գրանցված գործազուրկները և գործատուները, ընդ որում ծրագրով նախատեսված է զբաղվածության գծով միջնորդության խթանում և գործատու/աշխատող կապի բարելավում, որը թույլ կտա բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարության իրականացումը ծրագրում կարտացոլվի տարբեր միջոցառումներով, մասնավորապես զբաղվածության պետական գործակալության կարողությունների զարգացումն ապահովող վերապատրաստումների և արդիականացված ՏՀՏ ենթակառուցվածքների, նպատակային ոլորտներում մասնագիտական կողմնորոշման բարելավումն ապահովող հեռակա ուսուցման ծրագրրերի միջոցով: Ակնկալվում է, որ մասնագիտական կողմնորոշման ծրագրում հավասարապես կներառվեն 1400 տղամարդ և կին շահառուներ, իսկ Կրթություն և հմտություններ չունեցող երիտասարդների ուսուցման ծրագրում կընդգրկվեն շուրջ 700 երիտասարդներ:

Ծրագրի ներքո կֆինանսավորվի մոտ 70 ծրագրերի սոցիալական նպաստների և ծառայությունների մշտադիտարկման և գնահատման ինտեգրացված համակարգը: Վերջինիս շնորհիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կընձեռնվի ուղղակիորեն կառավարել շահառուների հետ հետադարձ կապը՝ կենտրոնանալով ծառայությունների որակին վերաբերող տեղեկությունների հավաքագրման վրա:

«Խոցելի ընտանիքները հաճախ զրկված են իրենց համար հասանելիք ծառայությունների մասին բավարար տեղեկություններից, ուստի նրանց կարիքներին համապատասխանող և կյանքի պայմանները հնարավորինս բարելավող ծառայությունների ընտրությունը առավել բարդ խնդիր էե, ասում է Համաշխարհային բանկի ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Իվան Դրաբեկը:    «Այդուհանդերձ, մենք համոզված ենք, որ այս ծրագրի շնորհիվ յուրաքանչյուր ընտանիքի անդամների կարիքներին կտրվի համարժեք լուծում, ընդ որում ծառայությունները կտրամադրվեն համակարգված և հետևողական եղանակովե:

Միևնույն ժամանակ ծրագիրը կօժանդակի Սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ բարելավելով և կատարելագործելով վերջինիս առանցքային աշխատանքային գործընթացները: Կստեղծվի և կշահագործվի ռիսկային չափանիշների հիման վրա գործող խարդախության և սխալների կանխարգելման էլեկտրոնային համակարգը, կբարելավվեն մարդկային ռեսուրսների կառավարման գծով կարողությունները: Մասնավորապես համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներքո կգործարկվի կենտրոնացված սոցիալական վճարների համակարգը: Նախատեսվում է նաև, որ ծրագրի ավարտին մեկ կենսաթոշակառուի գործի մշակման միջին ժամանակը կկրճատվի 3 անգամ:

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 25.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 4.3 միլիոնը համաֆինանսավորման կարգով կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Համաշխարհային բանկի 21.2 միլիոն դոլարի վարկը կհատկացվի ՄԶԸ-ի ստանդարտ պայմաններով՝ տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարվա մարման և 5 տարվա արտոնյալ ժամկետով:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին հատկացվել է մոտ 1,839.06 միլիոն ԱՄՆ դոլար:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև