«Անելիք Բանկը» ներդրել է լոմբարդային «Ոսկի Պլյուս» և «Ոսկու Գրավով» վարկատեսակները

25.03.2014 15:40
«Անելիք Բանկը»  ներդրել է լոմբարդային «Ոսկի Պլյուս» և «Ոսկու Գրավով» վարկատեսակները

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդների ֆինանսական հրատապ խնդիրներին արագ ու մատչելի լուծում տալու համար ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ` «Ոսկի Պլյուս» և «Ոսկու Գրավով», հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը։

Երկու նոր վարկատեսակներն առանձնանում են իրենց ընձեռած ճկուն հնարավորություններով:

«Ոսկի Պլյուս» վարկատեսակով վարկառուներին հնարավորություն է տրվում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով գումար: Այս վարկատեսակի մարման ժամկետը կազմում է մինչև 12 ամիս:

Օգտվելով «Ոսկու Գրավով» վարկատեսակից բանկի հաճախորդները կարող են ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 110%-ի չափով վարկ, մինչև 24 ամիս մարման ժամկետով: Այս վարկի տրամադրման առավելագույն գումարը կազմում է մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ 7,500 ԱՄՆ դոլար:

Ինչպես նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, առաջնորդվելով «Անելիք Բանկի» որդեգրած նոր ռազմավարության սկզբունքներով` բանկը շարունակաբար ներդնելու է նոր բանկային գործիքներ և բարելավելու է գործողների պայմանները`  հաճախորդներին առաջարկելով առավել մատչելի ու հասանելի պրոդուկտներ:

Նա վստահություն է հայտնել, որ տվյալ վարկատեսակները կարճ ժամանակում դրական արձագանք կստանան վարկառուների շրջանում:

««Անելիք Բանկի» նպատակն է մոտ գտնվել իր բոլոր հաճախորդներին: Կարծում եմ, շուտով  յուրաքանչյուր անձ` թե´ ֆիզիկական,  թե´ իրավաբանական, կկարողանա գտնել իր պահանջները բավարարող բանկային գործիք հենց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում»,- նշեց Մարտիրոսյանը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև