«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլայ Հովհաննիսյանը

25.03.2014 16:37
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլայ Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նիստի արձանագրության համաձայն` Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլայ Հովհաննիսյանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը հիվանդության հետևանքով կյանքից հեռացավ մարտի 22–ին 49 տարեկանում։

«Նիկոլայ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի զարգացման և կայացման գործում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նիկոլայ Հովհաննիսյանն աշխատում է Բանկում հիմնադրման օրվանից` 1996-2003թթ.` զբաղեցնելով «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:

2000-2006թթ. եղել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի խորհրդի անդամ, որը 2006 թ.–ին վերակազմավորվել էր «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի։

2003թ.-ից մինչ օրս Հովհաննիսյանը «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ է։
2003-2006թթ. զբաղեցրել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2006թ.-ից զբաղեցնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև