ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է ֆինանսավորել «ՀԿԵ» ՓԲԸ հաճախորդներին ֆակտորինգային սպասարկման պայմանագրի շրջանակում

26.03.2014 11:04
ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է ֆինանսավորել «ՀԿԵ» ՓԲԸ հաճախորդներին ֆակտորինգային սպասարկման պայմանագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է ֆինանսավորել «ՀԿԵ» ՓԲԸ հաճախորդներին ֆակտորինգային սպասարկման պայմանագրի շրջանակում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է հատուկ ֆակտորինգային պրոդուկտ իր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաճախորդների պահանջների վերլուծության հիման վրա, ինչը արտաքին առևտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար հեշտացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից կատարվող միջազգային բեռնափոխադրումները:

Այս պրոդուկտի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հաճախորդների համար բացվել է ֆակտորինգային սահմանաչափ, որի շրջանակում ֆինանսավորվել են հայկական ընկերություններից մեկի երկաթուղով բեռների միջազգային փոխադրման, ինչպես նաև ընկերության կողմից մատուցվող հարակից տրանսպորտային ծախսերը:

Նորարարական պրոդուկտի միջոցով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստանում է հնարավորություն տրամադրել իր ծառայությունները տեղական ընկերություններին ավելի մատչելի պայմաններով` տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարումները հետաձգելու պայմանով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2013թ. արդյունքներով հայաստանյան բանկային շուկայի առաջատարն է զիջված դրամական պահանջի ծավալով, ինչպես նաև միջազգային ֆակտորինգային գործարքների ծավալով, և շարունակում է ընդլայնել իր ֆակտորինգային ծառայությունների շրջանակը: 2013թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ խմբի անդամ ՎՏԲ Ֆակտորինգի (Ռուսաստան) հետ համատեղ կատարեց առաջին միջազգային ֆակտորինգային գործարքը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ՎՏԲ խմբի շրջանակներում:

«Մեր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայությունների համատեղ աջակցությունը հայկական տրանսպորտային շուկայում վկայում է մեր գործընկերային հարաբերությունների ընդլայնվող ֆորմատի մասին»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա ավելացրեց, որ երկաթուղային փոխադրումների հասանելիությունը հայկական խոշոր ընկերությունների համար միջազգային շուկա դուրս գալու կարևոր հիմքերից է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ
Ֆակտորինգի ծառայության ներդրումը տրանսպորտային ծառայությունների մատուցման որակի և մեր հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացման, հայրենական արտադրության ապրանքների` միջազգային շուկա  արտահանման խթանման, հայաստանյան տնտեսության աջակցման`   «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից որդեգրած հետևողական քաղաքականության հերթական կոմպոնենտն է:

«Այսպիսով, մենք ոչ միայն գնում ենք ընդառաջ մեր հաճախորդներին, այլ նաև կատարում ենք ևս մեկ քայլ առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ մեր համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- նշեց նա։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2012թ.-ից ներկայանում է տրանսպորտի շուկայում նոր որակով, տրամադրելով տրանսպորտային-հետազոտական ծառայություններ` առաջնորդվելով «մեկ պատուհան» սկզբունքով: Ծառայությունների ոլորտում են ԱՊՀ երկրներ և երկրներից Հայաստան «դռնից դուռ» փոխադրումների կազմակերպում, բեռների ապահովագրում և նաև նոր պրոդուկտ` վճարման հետաձգման ֆինանսավորում (ֆակտորինգ):

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև