Համաշխարհային բանկը ՌԴ–ից 2014թ.–ին 150 մլրդ դոլարի կապիտալի զուտ արտահոսք է ակնկալում

26.03.2014 16:29
Համաշխարհային բանկը ՌԴ–ից 2014թ.–ին 150 մլրդ դոլարի կապիտալի զուտ արտահոսք է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/.  ՌԴ–ից 2014թ.–ին կապիտալի զուտ արտահոսքը կարող է հասնել 150 միլիարդ դոլարի, հայտնել է ՀԲ Ռուսաստանի գծով գլխավոր տնտեսագետ Բրիջիտ Հանզլը, հաղորդում է Փրայմը։

«Բարձր ռիսկերի սցենարի իրագործման դեպքում մենք սպասում ենք, որ ՌԴ–ից կապիտալի զուտ արտահոսքը մասնավոր հատվածից այս տարի կկազմի 150 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին կնվազի մինչև 80 միլիարդ դոլար»,– մամուլի ասուլիսում հայտարարել է Հանզլը։

Նա ավելացրել է, որ ցածր ռիսկերի սցենարի զարգացման դեպքում կապիտալի արտահոսքն էապես ցածր է և 2014 թվականին կկազմի 85 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին` 45 միլիարդ դոլար։

Տնտեսական զարգացման նախարարության նախնական գնահատականով, առաջին եռամսյակում կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 65-70 միլիարդ դոլար` տարեկան 25 միլիարդի կանխատեսումը գերազանցելով գրեթե երեք անգամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև