ԿԲ նախագահն ու Չինաստանի ազգային բանկի նախագահը երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկելու

26.03.2014 17:31
ԿԲ նախագահն ու Չինաստանի ազգային բանկի նախագահը երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկելու

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ Պեկին է մեկնել ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը, որի կազմում են Կենտրոնական բանկի ֆինանսական և ֆինանսական համակարգի կարգավորման ստորաբաժանումների ղեկավարները:

Ինչպես հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Պեկինում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպում է ունենալու Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է երկու երկրների միջև փորձի փոխանակման իրականացում դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային ոլորտներում, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցության ամրապնդում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև