ՌԴ–ում գնաճը փետրվարին կրկնակի բարձր է եղել, քան Եվրամիությունում

26.03.2014 19:41
ՌԴ–ում գնաճը փետրվարին կրկնակի բարձր է եղել, քան Եվրամիությունում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ–ում սպառողական գների աճի տեմպերը փետրվարին կրկնակի գերազանցել են եվրոպական գնաճի տեմպերը, միաժամանակ տարեսկզբից Ռուսաստանում գնաճն ավելացել է 1.3 տոկոսով, մինչդեռ Եվրոպայում այն նվազել է 0.6 տոկոսով, հաղորդում է Փրայմը` հղում անելով Ռոսստատին։

«Ռուսաստանում 2014 թվականի փետրվարին սպառողական գները նախորդ ամսվա համեմատ ավելացել են 0.7 տոկոսով (միջինը ԵՄ երկրներում` 0,3%–ով), տարեսկզբից սկսած ժամանակահատվածում` 1,3 տոկոսով  (միջինը ԵՄ–ում գները նվազել են 0,6%–ով)»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ռոսստատի տվյալներով` 2014 թվականի փետրվարին գնաճի արագացում դիտվել է եվրոպական երկրների մեծ մասում։

Դիտարկվող երկրների շրջանում փետրվարին նախորդ ամսվա համեմատ սպառողական գների առավելագույն աճ է նկատվել Բելգիայում (2,2%), Բելառուսում (2%) և Ղազախստանում (1,7%). Տարեսկզբից գներն ամենից շատ աճել են Բելառուսում (3,6%), Թուրքիայում (2,6%) և Ղազախստանում (2,3%)։

Միաժամանակ օտարերկրյա մի շարք երկրներում փետրվարին սպառողական գները նվազել են, առավել նկատելիորեն` Հունաստանում (1,1%–ով) և Բուլղարիայում (0,6%–ով)։ Տարեսկզբից գների նվազումն առավել նկատելի է եղել Իտալիայում (2,4%–ով), Հունաստանում և Իսպանիայում (երկու երկրներում էլ` 2%–ով), ինչպես նաև Պորտուգալիայում (1,6%–ով)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև