ԱԽՏ բորսաներում հիմնականում նվազում է գրանցվել

27.03.2014 11:36
ԱԽՏ բորսաներում հիմնականում նվազում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Առուվաճառքի տվյալները վկայում են, որ ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի` մարտի 27–ի, առուվաճառքները սկսել են նվազմամբ։ «Պատճառը ճապոնական իենի փոխարժեքի աճն է դոլարի նկատմամբ»,–գրում է Փրայմը։

Տոկիոյի բորսան հինգշաբթի առևտրային նստաշրջանը բացել է նվազմամբ, Nikkei 225–ի ցուցիչը առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 1,18 տոկոսով` հասնելով 14305,67 կետի։ Հարավկորեական KOSPI–ն բացվել է աճով, այն առուվաճառքի առաջին րոպեներին բարձրացել է 0,06 տոկոսով` հասնելով 1965,48 ։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչը ևս առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է մինչև 5328 կետ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև