Հայաստանի միջազգային համախառն պահուստներն աճել են 25.1%` 2013 թ.–ի վերջին կազմելով 2 251,6 մլն դոլար

28.03.2014 11:37
Հայաստանի միջազգային համախառն պահուստներն աճել են 25.1%` 2013 թ.–ի վերջին կազմելով  2 251,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի վերջին կազմել են 2 251,6 մլն դոլար ($2 251 613 259,89)` տարեսկզբի համեմատ  ավելանալով 25.1 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, փոխառությունների հատուկ իրավունքներն (SDR) ԱՄՀ–ում հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 1.9 մլն դոլար 2013 թվականի սկզբի 31.7 մլն դոլարի դիմաց։

Հաղորդագրության համաձայն` զուտ արտաքին ակտիվներն աճել են 50.5 տոկոսով կամ 539.1 մլն դոլարով` հաշվետու տարվա վերջին կազմելով $1 606,8 մլն ($1 606 825 794,46)։

Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2013 թվականի վերջին կազմել են մոտ 2 251,6 մլն դոլար ($2 251 613 609,56)` տարեսկզբի համեմատ աճելով 25,1 տոկոսով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև