ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում փետրվարի վերջին կազմել է 69,4%` նվազելով 9,7 տ.կ.

28.03.2014 14:22
ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում փետրվարի վերջին  կազմել է 69,4%` նվազելով 9,7 տ.կ.

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2014թ. փետրվարին կազմել է 69,4%` հունվարի համեմատ նվազելով 9,7տ.կ., ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը ԱՊՊ մասով 2013թ. երկու ամիսներին կազմել է 91%։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վնասաբերության այս ցուցանիշը գտնվում է ընդունելի միջակայքում։
Ըստ Բյուրոյի տվյալների` վնասաբերության ցուցանիշը համարվում է ընդունելի 75-78 տոկոսի միջակայքում բեռնվածության 22–25% մակարդակի պայմաններում։

«Ինչպես և սպասվում էր, Բոնուս-Մալուս համակարգի ներդրումից հետո վարորդների վարքագիծը փոխվել է։ Տվյալ գաղափարի մասին է վկայում ԱՊՊԱ համակարգի ներկայում առկա վնասաբերության ցուցանիշը։ Չնայած 2 ամսվա ունեցած տվյալները շատ քիչ են վերոնշյալ ենթադրությունները կատարելու համար՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ Բոնուս-Մալուս համակարգի ներդրումից հետո վարքագծի փոփոխությունը գրեթե անխուսափելի է։ Այնուամենայնիվ համակարգի վնասաբերության, ինչպես նաեւ վարորդների վարքագծի փոփոխության ավելի հստակ պատկեր կունենանք միայն ամբողջ տարվա վիճակագրությունը ունենալուց հետո, քանի որ վնասաբերության ցուցանիշը ամբողջ տարվա ընթացքում ենթարկվում է տատանումների, իսկ իր վերջնական եւ տրամաբանական տեսքին է գալիս միայն տարվա վերջում»,- ասված է Բյուրոյի հաշվետվության մեջ։

ԱՊՊԱ համակարգի ներգրավվածության ցուցանիշը 2014թ. փետրվարի 28-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 435,438, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 14,298-ով: Ընդ որում` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովագրված տրանսպորտային միջոցներին թիվն ավելացել է 19 տոկոսով։

Հայաստանում 2013թ.–ի հունվարի 1–ից մեկնարկել է «բոնուս–մալուս» համակարգի ներմուծման գործընթացը, որը փոխում է ԱՊՊԱ–ի ապահովագրական մրցանակի չափը` կախված վարորդների ապահովագրական պատմությունից։

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև