Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի սնանկության ռիսկերը զրոյին են հավասարեցված. ԿԲ

31.03.2014 12:23
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի սնանկության ռիսկերը զրոյին են հավասարեցված. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի սնանկության ռիսկերը զրոյին են հավասարեցված, հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ պարտադիր կենսաթոշակային վճարների ներդրման սահմանադրականության մասին հարցի քննարկման ընթացքում։

Հայաստանի Սահմանադրական դատարանն ուրբաթ սկսել է քննել հասարակության շրջանում բուռն իրարանցում առաջացրած պարտադիր կենսաթոշակային վճարումների ներդրման սահմանադրականության հարցը։ Հայցով ՍԴ են դիմել Ազգային ժողովի 36 պատգամավորներ

«Օպերացիոն ռիսկերը հավասարեցված են զրոյի, սնանկության ռիսկերը հավասարեցված են զրոյի», – հայտարարել է Երիցյանը երկուշաբթի նիստի ժամանակ։

Նա նշել է, որ ռիսկերը հավասարակշված են, և դրանց վրա էականորեն կարող են ազդել միայն գների տատանումները։

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարումն իրականացնելու է երկու ընկերություն` AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT–ը և C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT–ը։

Управлением пенсионным фондами Армении будут осуществлять две компании: AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT и C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT.

Երիցյանը նաև նշել է, որ դոլարային և դրամային ներդրումների հարաբերակցությունը (40/60) պետք է պաշտպանություն ապահովի արժութային տատանումներից։ Նա նաև նշել է, որ խոսելով դոլարային ներդրումներից` չի նշանակում, որ դրանք պարտադիր պետք է տեղաբաշխվեն արտերկրում։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև