Հայաստանի ԿԲ–ի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

31.03.2014 15:02
Հայաստանի ԿԲ–ի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի` Չինաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ջավադյանը Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ  Չոու Սյաոչուանի հետ քննարկել է նաև երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու  խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն  Սարգսյանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև