Sun, 14 December
5.1 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

Daily Archives: Apr 1, 2014

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 1–ին էապես չի փոխվել և կազմել է 1 դոլարի դիմաց 414 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 18–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մարտի 31–ի ցուցանիշի համեմատ, էապես չի փոխվել և 1 դոլարի դիմաց կազմել է 414 դրամ։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ավելացել է 0,31 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,62 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 1–ի արդյունքներով, մարտի 31–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,31 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,62 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն փոքր և միջին բիզնեսի համար տրամադրում է նոր «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկեր

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն հատուկ փոքր և միջին բիզնեսի համար տրամադրում է նոր «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկեր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դեռևս 2012 թվականից «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ներդրած «Պարզ-Արագ» վարկատեսակների շրջանակում բանկն այսօր փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար մշակել և առաջարկում է նոր բիզնես վարկատեսակ` անհամեմատ ճկուն պայմաններով:

Արդշինինվեստբանկն ակցիա է անցկացնում դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար

Արդշինինվեստբանկը ակցիա է անցկացնում դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար։ Ակցիան կտևի 3 ամիս` ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը փետրվարի վերջին գերազանցել է 4.6 մլրդ դոլարը` ամսվա ընթացքում ավելանալով 0,5%–ով

Հայաստանում համախառն պետական պարտքը 2014 թ.–ի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 4 613,7 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,5 տոկոսով կամ 22.9 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հայաստանում ոսկու գնման արժեքը նվազել է 3.5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 950,66 դրամ

Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 3.5 տոկոսով կամ 582,87 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 950,66 դրամ։

Փետրվարին Հայաստանում փողի բազան կրճատվել է 3,2%–ով և 758,2 մլրդ դրամ կազմել

Փողի բազայի ծավալը Հայաստանում 2014 թվականի փետրվարի վերջին, հունվարի համեմատ, կրճատվել է 3,2%–ով և 758,2 մլրդ դրամ կազմել։

Հայաստանը 2008թ.–ից ԱՊՀ երկրների հետ ինտեգրվելու ընդհանուր մակարդակով առաջատարների եռյակում է. ԵԶԲ

Հայաստանը ԱՊՀ երկրների հետ ինտեգրվելու ընդհանուր մակարդակով Տաջիկստանի և Ղրղըզստանի հետ առաջատարների եռյակում է 2008 թվականից, այդ մասին ասվում է Զարգացման եվրասիական բանկի «ԵԶԲ եվրասիական ինտեգրման ինդիկատորների համակարգ» (ԵԻԻՀ) հետազոտությունում։