Հայաստանի ընդհանուր պետական պարտքը փետրվարի վերջին գերազանցել է 4.6 մլրդ դոլարը` ամսվա ընթացքում ավելանալով 0,5%–ով

01.04.2014 13:34
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը փետրվարի վերջին գերազանցել է 4.6 մլրդ դոլարը` ամսվա ընթացքում ավելանալով 0,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում համախառն պետական պարտքը 2014 թ.–ի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 4 613,7 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,5 տոկոսով կամ 22.9 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ երկրի համախառն պետպարտքը, տարեսկզբի համեմատ, աճել է 0.55 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում աճել է 0,6 տոկոսով կամ 25,5 մլն դոլարով` փետրվարի վերջին կազմելով 3 934,9 մլն դոլար։ Միաժամանակ, արտաքին պարտքի 3 425.1 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, այն մեկ ամսվա ընթացքում կրճատվել է 0.6 տոկոսով կամ 21.2 մլն դոլարով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 509.8 մլն դոլարը բաժին է ընկնում է ՀՀ ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշը աճել է ամսվա ընթացքում 0.8 տոկոսով։Ներքին պարտքը փետրվարի վերջին կազմել է 678,7 մլն դոլար` հունվարի համեմատ կրճատվելով 0.4 տոկոսով կամ 2,58 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 668,3 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պարտատոմսերին, 8 մլն դոլարը` ռեզիդենտների առևտրային վարկերին և 2,39 մլն դոլարը` ներքին երաշխիքներին։ ($1–ը` 413,31 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև