ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2014թ.–ի հունվարի վերջին աճել է 17,5%–ով` հասնելով 1,9 միլիոնի

02.04.2014 19:19
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2014թ.–ի հունվարի վերջին աճել է 17,5%–ով` հասնելով 1,9 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2014 թ.–ի հունվարի վերջի դրությամբ կազմել է 1 903 029 ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 17.5 տոկոսով ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց թիվը կազմել է 75 679` 2013թ.–ի հունվարի համեմատ ավելանալով 5,2 տոկոսով, իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 827 350`ավելանալով 18,1 տոկոսով։

Միաժամանակ հունվարի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 3 218 162 հաշիվ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 64,6 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց հաշիվները կազմել 3 052 646 ` 2013 թվականի հունվարի համեմատ ավելանալով 67 տոկոսով։ Իրավաբանական անձանց հաշիվները կազմել են 165 516 (29,5 տոկոսի աճ)։

ՎՏԲ–Հայաստան բանկի միացյալ հաշիվներում ընդգրկված է 3 469 462 հաճախորդ։

2014 թվականի փետրվարի  տվյալով` բանկերի կողմից բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 806,8  մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով на 15 596  մլն դրամով կամ 0.2 տոկոսով, իսկ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 139,3  մլրդ դրամով կամ 20,9 տոկոսով։ ($1 –ը` 413,62 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև