ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միացել է TANDEM Transfer համակարգին

03.04.2014 18:13
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միացել է TANDEM Transfer համակարգին

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին է առաջարկում առանց հաշվի բացման դրամական միջոցների ուղարկման և ստացման ևս մեկ հարմարավետ և արագ տարբերակ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

TANDEM Transfer համակարգի միջոցով հաճախորդները կարող են Բանկի Կենտրոնական գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում ստանալ և իրականացնել դրամական միջոցների փոխանցումներ դեպի  Մերձավոր արտասահման, ինչպես նաև փոխանցումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում:

TANDEM Transfer համակարգով ստացված գումարը կարելի է ստանալ նաև գործող քարտերի միջոցով կամ ձեռք բերելով անվճար ACBA TRANSFER հատուկ քարտ` առանց Բանկ այցելելու ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը և բանկը, ՀՀ տարացքում փոխանցումներ իրականացնելիս անհրաժեշտ են նաև ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները։

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման կոդը։

TANDEM Transfer փոխանցման համակարգի պայմաններն են`վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով, փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում, մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 350.000 ռուսական ռուբլի, 10.000 ԱՄՆ դոլար կամ Եվրո և  4.000.000 ՀՀ դրամ, միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 0.8-2,5%` կախված փոխանցման արժույթից և ուղղությունից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև