Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը փետրվարին 7,26% է կազմել

04.04.2014 11:41
Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը փետրվարին 7,26% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2014 թվականի փետրվարին, 2013 թվականի փետրվարի համեմատ, աճել է 2,07 տոկոսային կետով և 7,26 տոկոս է կազմել, նշված է Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ այց ցուցանիշը հունվարի համեմատ աճել է 1,63 տոկոսային կետով։Տոկոսային սպրեդը (վարկերի և ավանդների տոկոսադրույքի միջև տարբերությունը) այս կամ այն երկրի բանկային համակարգի գնահատման կարևորագույն ցուցանիշներից է։ Բարձր տոկոսային սպրեդը վկայում է համակարգային բնույթի առկա ռիսկերի մասին, երբ բանկերը վարկային ռիսկն ադեկվատ գնահատելու հնարավորություն չունեն։

ԿԲ տվյալներով` վարկերի միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում կազմել է 17,08 տոկոս, իսկ դեպոզիտներինը` 9,82 տոկոսով։

2014 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև