Անելիք Բանկը գնումների գործընթացը կիրականացնի նոր ինտերակտիվ ձևաչափով

04.04.2014 13:09
Անելիք Բանկը գնումների գործընթացը կիրականացնի նոր ինտերակտիվ ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր գործունեությունն առավել թափանցիկ և հասանելի դարձնելու նպատակով այսուհետ Բանկի կարիքների համար գնումներն իրականացնելու է հատուկ մրցութային ընթացակարգով, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Այդ նպատակով, Բանկի պաշտոնական կայքէջում ավելացվել է «Մրցույթ» դաշտը, որտեղ կարելի է ծանոթանալ կազմակերպվող մրցույթների վերաբերյալ ողջ տեղեկատվությանը, ինչպես նաև` դրանց մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկին:

«Բանկային համակարգում առաջնային գործոններից են փոխվստահությունը և թափանցիկ համագործակցությունը հանրության բոլոր շրջանակների հետ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Այս նպատակով «Անելիք Բանկ»-ի կարիքների համար իրականացվող գնումների գործընթացն առավել համակարգված, թափանցիկ ու հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել է գնումների հատուկ կոմիտե:

«Շահագրգիռ անձանց հետ համագործակցությունն ինտերակտիվ կազմակերպելու համար Բանկի կայքէջում ներդրվել է «Մրցույթ» դաշտը, որը կարծում եմ կհեշտացնի մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց գործը և Բանկի հետ նրանց համագործակցությունը կդառնա առավել արագ և արդյունավետ»,- ավելացրեց նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0– -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև