Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը փետրվարին աճել է 22,4 տոկոսով` հասնելով 1,5 տրլն դրամի

04.04.2014 13:30
Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը փետրվարին աճել է 22,4 տոկոսով` հասնելով 1,5 տրլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2014 թ.–ի փետրվարի վերջին կազմել է ավելի քան 1 551,5 մլրդ դրամ` 2013 թ.–ի փետրվարի համեմատ ավելանալով 22,4 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` ռեզիդենտներից ստացված ավանդները հաշվետու ամսում կազմել են 1 161,7 մլրդ դրամ` ավելանալով 17,2 տոկոսով։ Միաժամանակ ռեզիդենտներից ստացված դրամային ավանդները կազմել են 449,9 մլրդ դրամ (22,9 տոկոսի աճ), իսկ արտարժույթով ավանդները` 711,8 մլրդ դրամ (13,9 տոկոսի աճ)։

Ռեզիդենտների ցպահանջ ավանդները փետրվարի վերջին կազմել են մոտ 329,8 մլրդ դրամ (6,3 տոկոսի աճ) կամ համախառն ավանդների 28,4 տոկոսը, որից դրամային ավանդները կազմել են 175,6 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 154,2 մլրդ դրամ։

Միաժամանակ ռեզիդենտների ժամկետային ավանդները 2014 թ.–ի փետրվարին կազմել են 831,9 մլրդ դրամ (22,1 տոկոսի աճ), որից դրամային ավանդները` 274,3 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 557,6 մլրդ դրամ։

2014 թ.–ի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1- 414,84 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև