Հայաստանի ֆինանսական համակարգն ի վիճակի է դիմակայել շոկերի. ԿԲ

04.04.2014 19:18
Հայաստանի ֆինանսական համակարգն ի վիճակի է դիմակայել շոկերի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական կայունության առումով վճարունակության գնահատման խիստ սթրեսային թեսթերի արդյունքների համաձայն՝ ՀՀ ֆինանսական համակարգը դիմակայուն է տարբեր շոկերին։

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, այս մասին հայտնել է Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն ուրբաթ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում։

Գրիգորյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները վերջին 5 տարիների ընթացքում, առկա իրավիճակը և զարգացման հեռանկարները:

Անդրադառնալով ֆինանսական համակարգի զարգացումներին, նա նշել է, որ այդ ընթացքում եռակի աճել են ֆինանսական համակարգի վարկերը, ավանդները, ակտիվները և այլ հիմնական հաշվեկշռային ցուցանիշները՝ փաստելով ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման մասին:

Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի վարկերը 2013 թվականի դեկտեմբերի վերջին կազմել են 1 798,2 մլրդ դրամ`  5 տարիներին ավելացել է կրկնակի,  ավանդներն աճել են 2.5 անգամ` մինչև 1 612,4 մլրդ դրամ։  Հայաստանի առևտրային բանկերի վարկերը երկրի ՀՆԱ–ում 5 տարիներին 23.7 տոկոսից 2013 թվականին աճել են մինչև 42,1%, իսկ բանկերի ակտիվները ՀՆԱ–ում 2013 թվականին  42,2% –ից աճել են մինչև 69%։

Ապագա զարգացումներից Անդրանիկ Գրիգորյանն առանձնացրել է Բազել III ստանդարտի ներդրումը, որը կնպաստի ֆինանսական կայունության ամրապնդմանը:

Բազել III–ը Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի փաստաթուղթն է, որը հաստատվել է 2010–2011թթ.–ին և ընդգրկում է բանկային կարգավորման  բնագավառի մեթոդական հանձնարարականներ։ Բազելյան համաձայնագրի երրորդ մասը մշակվել է ի պատասխան ֆինանսական կարգավորման թերությունների, որոնք բացահայտվել էին 2000–ական թվականների ֆինանսական ճգնաժամին։

Հայկական բանկերի անցումը Բազել-III–ի սկզբունքներին ծրագրված է 2014 թվականին։ ($1 – 415,13 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև